Լոնդոնի ոստիկանության սպան խոստովանել է, որ 17 տարվա ընթացքում բռնաբարել է տասնյակ կանանց եւ սեռական ոտնձգություններ կատարել ոմանց հանդեպ՝ զոհերին հարկադրելու եւ վերահսկելու համար օգտագործելով իր պաշտոնը, հայտնում է Fox News-ը։
48-ամյա Դեւիդ Քերիկը իրեն մեղավոր է ճանաչել 49 հանցագործության, այդ թվում՝ 24 բռնաբարության, ինչպես նաեւ հարձակման, բռնաբարության փորձի եւ կեղծ ազատազրկման մեջ: Ոստիկանությունը հայտնել է, որ Քերիկը կանանցից մի քանիսի հետ առցանց ծանոթությունների կայքերի կամ սոցիալական ցանցերի միջոցով է ծանոթացել՝ օգտագործելով ոստիկանի իր դիրքը՝ նրանց վստահությունը շահելու համար:
Ոստիկանության բաժինը ներողություն է խնդրել զոհերից այն բանից հետո, երբ պարզվել է, որ 2000-2021 թվականներին բռնաբարության եւ այլ հանցագործությունների ինը մեղադրանք է առաջադրվել Քերիկին: 2021 թվականի հոկտեմբերին բռնաբարության բողոքով ձերբակալվելուց հետո նա հեռացվել է ծառայությունից։
Նրա գործով վճիռը կկայացվի փետրվարի 6-ին։





























