Ֆլորիդայում, Մարտին Լյութեր Քինգին նվիրված միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից տուժել է ութ մարդ, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով տեղի շերիֆի գրասենյակին։

«Ութ մարդ վիրավորվել է Ֆորտ Փիրսի (Ֆլորիդայի նահանգ) միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։

ԱՄՆ-ում հունվարի 16-ին նշում են քարոզիչ, ակտիվիստ, սեւամորթների իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի օրը։