Իռլանդիան ծրագրում է Կիեւ ուղարկել բանակային ռեյնջերների խմբին (ARW) ՝ Իռլանդիայի պաշտպանության ուժերի հատուկ նշանակության ջոկատին, հայտնում է The Irish Times-ը։

Թերթի տվյալներով՝ հատուկ ջոկատայինները կապահովեն Իռլանդիայի դեսպանատան անվտանգությունը, որը վերաբացվել է 2022 թվականի օգոստոսին, եւ կապահովեն դեսպան Թերեզա Հիլի անձնական պաշտպանությունը։

Նշվում է, որ ռեյնջերներ ուղարկելու հարցը բարձրացվել է 2022 թվականին, սակայն այն ժամանակ Իռլանդիայում կարգավորված չէր երկրից դուրս ռեյնջերների տեղակայումը թույլատրող օրենսդրությունը։

Չնայած օրենսդրական հիմքի բացակայությանը՝ 2021 թվականին ARW խումը ապահովում էր իռլանդացի պաշտոնյաների անվտանգությունը Քաբուլի օդանավակայանում՝ Աֆղանստանից Իռլանդիայի քաղաքացիների տարհանման ժամանակ:

2015 թվականին ARW-ի անձնական պաշտպանության ստորաբաժանումները ուղարկվել էին Լիբանան՝ դատարանում նախկին իռլանդացի զինվորի պաշտպանության համար, ինչպես նաեւ կանոնավոր կերպով ուղեկցում էին նախարարներին, ովքեր այցելում էին ՄԱԿ-ի գրասենյակներ աշխարհի վտանգավոր շրջաններում:

Հրատարակության համաձայն՝ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարար Միշել Մարտինը պատրաստվում է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ՝ թույլ տալու այդ նպատակով համար զորքեր տեղակայել, որից հետո անձնական պահպանության խումբը անմիջապես կմեկնի Կիեւ։

Ուկրաինայի կառավարությունն արդեն հայտնել է իռլանդացի պաշտոնյաներին, որ թույլ կտա պաշտպանական նպատակներով իր տարածքում զինված իռլանդական զորքերի տեղակայումը։