Թայվանի զինվորականները հայտարարել են, որ մտադիր են այս տարի առաջին անգամ կանանց ներառել պահեստազորայինների պատրաստման ծրագրում, հայտնում է The Straits Times-ը:
Ըստ Թայվանի պաշտպանության նախարարության՝ նման որոշումը մոտ 200 զորացրված կին զինվորականների հնարավորություն կա գրանցվել կամավոր պահեստազորի դասընթացներին։
Լրատվականը նշել է, որ կին պահեստազորայիններին պատրաստելու թույլտվության որոշումը պայմանավորված է թայվանցի զինվորականների՝ բանակն ուժեղացնելու ցանկությամբ, ինչը պայմանավորված է Չինաստանի կողմից աճող սպառնալիքով։
«Սա առաջին տարին է, երբ կանայք մասնակցում են պահեստազորի զորավարժություններին, ուստի այս տարի փորձնական ծրագիր կլինի», - ասել է Ազգային պաշտպանության նախարարության մոբիլիզացիոն գործակալության խոսնակ, գեներալ-մայոր Յու Վեն Չենգը:
Սպասվում է, որ 2023 թվականին պահեստազոր կզորակոչվի 118 հազար մարդ։



























