ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները Ռումինիա են ժամանում երեքշաբթի, որպեսզի ամրապնդեն ռազմական դաշինքի արեւելյան թեւը եւ վերահսկեն Ռուսաստանի «ռազմական գործունեությունը», հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Բուխարեստ կուղարկի հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման համակարգի (AWACS) հետախուզական ինքնաթիռներ։
Ռումինիա ուղեւորվող ինքնաթիռները պատկանում են ՆԱՏՕ-ի 14 հետախուզական ինքնաթիռներից բաղկացած նավատորմին, որոնք սովորաբար տեղակայված են Գերմանիայում: Օդանավերին աջակցելու համար կներգրավվի մոտ 180 զինծառայող։
«Քանի որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը շարունակում է սպառնալ Եվրոպայում խաղաղությանն ու անվտանգությանը, չպետք է կասկած լինի ՆԱՏՕ-ի վճռականության մեջ՝ պաշտպանելու միության տարածքի յուրաքանչյուր թիզ»,-ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:




























