Իսրայելի ոստիկանությունը տեղի 37-ամյա բնակչի մոտ կանեփով ներծծված մարմելադե 18 դույլ արջուկներ է առգրավել։ Այս մասին հայտնում է The Limited Times-ը։
Թմրամիջոցներով լի քաղցրավենիքն առգրավվել է տղամարդու Նետիվոտում գտնվող տանը խուզարկության ժամանակ: Իրավապահները կասկածել են, որ 260 կիլոգրամ մարմելադը կարող է արգելված նյութ պարունակել, եւ այն ուղարկել են փորձաքննության։
Շուտով ոստիկանության ենթադրությունը հաստատվել է, եւ իսրայելացուն ձերբակալել են։ Առաջիկայում դատարանը պետք է մեղադրանք առաջադրի նրան։





























