Ծնունդով Հերկուլանումից (քաղաք, որը կործանվել է Պոմպեյի հետ միասին մ.թ. 79թ., Վեզուվի ժայթքումից) Հերակլեսի պատկերով որմնանկարը վերադարձել է Իտալիա 59 այլ հնագույն գործերի հետ, որոնք անօրինականորեն տարվել էին Միացյալ Նահանգներ, տեղեկացրել է AP-ն։
Անցած ամռանը ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ որմնանկարը եւ տասնյակ այլ առարկաներ, որոնք հայտնվել էին ԱՄՆ մասնավոր հավաքածուներում, կվերադարձվեն Իտալիային։
Ամենաարժեքավոր նմուշների շարքում, որոնք Հռոմում ներկայացվել էին լրագրողներին իտալացի եւ ամերիկացի պաշտոնատար անձանց կողմից, ոչ խոր անոթն է երկու բռնակներով, որը մոտ 2 600 տարեկան է։ Վերադարձվել է նաեւ մ.թ.ա. II դարի մարմարե գլխաքանդակը, որը պատկերում է Աթենաս աստվածուհուն։
Իտալիան հայտարարել է, որ վերադարձված աշխատանքների ընդհանուր արժեքը գերազանցում է 20 մլն դոլարը։
Պոմպեյի արվեստի դասական ոճով արված որմնանկարը պատկերում է մանուկ Հերակլեսին, որը խեղդում է օձին։
Վերադարձված ստեղծագործությունները վաճառվել էին արտ-դիլերների կողմից եւ հայտնվել ԱՄՆ մասնավոր հավաքածուներում, դրանք փաստաթղթեր չունեին, որոնք կհաստատեին, որ այդ գործերը կարող էին օրինական ճանապարհով հանված լինել Իտալիայից։





























