Թուրքական Sonar վերլուծական կենտրոնի կողմից իրականացված հարցումները ցույց են տալիս, որ վերջին շրջանում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշն աճել է, իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը՝ իջել ռեկորդային չափով:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշն աճել է 2,99 տոկոսով եւ կազմել 52,8 տոկոս: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը կորցրել է 3,6 տոկոս եւ կազմել 22,37 տոկոս:
Հարցվածների 87 տոկոսն արդարացի է համարել Թուրքիայի վերաբերմունքը «Մավի Մարմարա»-ի հետ կապված, որն էլ պայմանավորել է իշխող կուսակցության վարկանիշի բարձրացումը: Հարցվածների 3,27 տոկոսը նշել է, թե այդ հարցում Իսրայելն է իրավացի, իսկ 2,6 տոկոսն էլ պնդել է, թե երկու կողմն էլ մեղավոր են:




























