Չնայած թուրք-իսրայելական լարվածությանը, Իսրայելի հայտնի հեռուստաընկերություններից Viva 2-ն սկսել է թուրքական «Մենեքշեն եւ Հալիլը» հեռուստասերիալի ցուցադրությունը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Իսրայելի հայտնի Viva 2 հեռուստաընկերության եթերում թուրքական սերիալը ձայնային թարգմանության չի ենթարկվել: Սերիալի թարգմանությունը իրականացվում է էկրանի ներքեւում հայտնված տեքստով:

Հեռուստաընկերության ղեկավարները նշել են, թե այդ սերիալը արվեստ է, որը չի կարելի խառնել քաղաքականությանը: