Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին ասել է, որ Վարշավան առաջարկել է ընդունել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկրում բուժման համար։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ գագաթաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները խոստացել էին, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ համաներում չի կիրառվի։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի խորհրդարանը քաղաքական գործչի համաներման մասին օրենք չի ընդունի։