Ավստրիական բանակը Թուրքիայում դադարեցրել է փրկարարական աշխատանքները «չճանաչված խմբերի» միջեւ բախումների պատճառո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ավստրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:

Նախարարության ներկայացուցիչ Մայքլ Բաուերը Twitter-ում գրել է, որ Ավստրիայի զինված ուժերի տարերային աղետների օգնության ստորաբաժանումը պատրաստ է հետագա փրկարարական գործողություններին, երբ աշխատանքային իրավիճակը դառնա անվտանգ:

Ավելի վաղ AFP-ն հայտնել է անհայտ խմբերի միջեւ բախումների եւ այն մասին, որ  ավստրիական զորքերը այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին թաքնվել են բազային ճամբարում եւ սպասել հրահանգների:

Ավստրիայի զինված ուժերը դադարեցրել են փրկարարական գործողությունները Թուրքիայի Հաթայ նահանգում «անվտանգության հետ կապված բարդ իրավիճակի պատճառով», նշում է Bloomberg-ը: