ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի ու միավորված համայնքների համատեղ ջանքերով իրականացվող Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրով մոտ 43 մլն դոլար է հատկացվել 35 խոշորացված համայնքների զարգացման ծրագրերին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի հիմնական նպատակը խոշորացված համայնքների կարողությունները զարգացնելն է: Ծրագիրը շարունակելու համար լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆինանսավորման պայմանագիր է կնքվել:
Լրացուցիչ ֆինանսավորումը կհասնի այն համայնքներ, որտեղ դեռ ծրագրից չօգտված համայնքներ կան. 4-10 տոկոս համաֆինանսավորմամբ համայնքները հնարավորություն կունենան կենսական նշանակության խնդիրներ լուծել:
Նշված 25 մլն եվրոյից 17,9 մլն-ը վարկային միջոցներն են:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի խոսքով, ծրագրի առանձնահատկությունն այն է, որ համայնքն ինքն է ընտրում որ ոլորտի կարողությունների զարգացման կարիքն ունեն. «Առաջին բաղադրիչը վերաբերում է համայքնների սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը՝ մանկապարտեզների հիմնանորոգումներ, կառուցումներ,, ջրագծերի, ամբուլատորիաների վերանորոգումներ»:
Նշված հիմնադրամն արդեն համայնքներից հայտեր է ընդունում, որոնք հիմնականում ուղղված են կոմունալ խնդիրների լուծմանը:





























