Նոր Զելանդիան ցնցել է 6,3 մագնիտուդով հզոր երկրաշարժը, որը զգացել են երկրի 70 հազար բնակիչներ ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային կղզիներում, հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումը կենտրոնացել է երկրի մայրաքաղաք Վելինգթոնի շուրջ եւ տեղի է ունեցել չորեքշաբթի Նոր Զելանդիայի ժամանակով երեկոյան ժամը 19:38-ին՝ Պարապարաումից մոտ 50 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, 48 կմ խորության վրա:

Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը հայտարարել է, որ ցունամիի վտանգ չկա:

4,0 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է գրանցվել 6,3 մագնիտուդով երկրաշարժից 20 րոպե անց:

Այն տեղի է ունեցել Թաումարունուից 45 կմ դեպի հարավ-արեւմուտք՝ հյուսիսային կղզու կենտրոնական մասում, եւ գտնվել է 78 կմ խորության վրա:

Դա տեղի է ունեցել երկրում արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը՝ կապված լայնածավալ ջրհեղեղների եւ «Գաբրիել» արեւադարձային ցիկլոնի վնասների հետ։