Պանամայում առնվազն 33 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, երբ ավելի քան 60 միգրանտ տեղափոխող ավտոբուսն ընկել է ժայռից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի միգրացիոն իշխանությունների ներկայացուցչին:
Միգրանտների տեղափոխող ավտոբուսն ուղեւորվում էր դեպի ապաստարան, որը գտնվում է արեւմտյան ափամերձ Չիրիկի նահանգում, որը սահմանակից է Կոստա Ռիկային:
Պանամայի միգրացիայի դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Իսաբել Սարավիան հաստատել է, որ առնվազն 33 ուղեւոր է զոհվել։ Նա չի հստակեցրել զոհերի ազգությունը։
«Պանամայի կառավարությունը բժշկական օգնություն է ցուցաբերում վիրավորներին»,-Twitter-ում գրել է երկրի նախագահ Լաուրենտինո Կորտիսոն:





























