Իտալիայի իրավապահ մարմինները հայտնաբերել են թմրանյութերի մեծ խմբաքանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ թմրավաճառները կոկաին են տեղափոխել պարմեզանի գլուխներում։

Իրավապահներին հաջողվել է բռնագրավել 125 կիլոգրամ։ Բռնագրավված արտադրանքի արժեքը կազմում է մոտ 20 մլն եվրո։