Երեք միավոր հրազենով զինված տղամարդը մահացու վիրավորել է իր նախկին կնոջը եւ եւս հինգ մարդու. միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Միսիսիպի նահանգի գյուղական փոքրիկ քաղաքում, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Ոստիկանությունը տեղի 52-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացրել առաջին կարգի սպանության համար եւ նրան տեղավորել շրջանային բանտում:
Նրա հարձակման շարժառիթը դեռ հայտնի չէ։
Ենթադրվում է, որ կասկածյալը միայնակ է գործել, հայտարարել Է Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզը:
Ըստ շերիֆ Բրեդ Լենսի՝ անկարգությունները սկսվել են այն ժամանակ, երբ տղամարդը տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում մտել է բենզալցակայանում գտնվող խանութ եւ կրակել մի մարդու վրա, որի հետ նա ակնհայտորեն կապ չի ունեցել։
Այնուհետեւ նա գնացել է հարեւան տուն, որտեղ մահացու վիրավորել է իր նախկին կնոջը եւ, ըստ CNN-ի, հարվածել է, բայց չի կրակել նրա փեսացուի վրա:
Քննիչները պնդում են, որ այնուհետեւ հրաձիգը մահացու վիրավորել մի տղամարդու, որը, հնարավոր է, եղել է նրա խորթ հայրը, ինչպես նաեւ մահացու վիրավորել է մեկ այլ կնոջ, հայտնում է New York Times-ը:
Այնուհետեւ նա կրակել է երկու մարդու վրա՝ մեկին մեքենայում, իսկ մեկին՝ ճանապարհին՝ իր տան մոտ։ Ըստ շերիֆ Լենսի՝ վերջին երկու զոհերը, ամենայն հավանականությամբ, շինհրապարակի աշխատողներ էին:
Շերիֆը հայտնել է, որ կասկածյալն իր մոտ որսորդական հրացան ու երկու ատրճանակ է ունեցել։





























