Սլովենիայի նախկին նախագահ Բորութ Պահորը 1991 թվականին թողարկված իր Renault 4-ի վաճառքից 60 000 եվրո է հավաքել բարեգործական կազմակերպությունների համար, որոնք օգնում են քաղցկեղով հիվանդ երեխաներին, եւ կիրակի օրը բանալիները հանձնել է մրցույթում հաղթողին, հաղորդում է Reuters-ը:

Աճուրդում լավագույն գինն առաջարկել է գործարար Ալեքսանդր Ֆրատարը։

Պահորը՝ նախկին մոդելավորողը, երկու ժամկետ զբաղեցրել է Սլովենիայի նախագահի պաշտոնը։

Անցյալ տարի ավարտվել է նրա իրավասությունների երկրորդ հնգամյա ժամկետը, եւ նրան փոխարինել է Նատաշա Պիրք Մուսարը՝ երկրի առաջին կին նախագահը: