Իռլանդիայի բնակիչ Ջասպեր Քրաուսը մահացել է սրտի կաթվածից՝ հսկայական հավի հանկարծակի հարձակման հետեւանքով, դատարանում հայտնել է հանգուցյալի դուստրը։

Ըստ The Irish Examiner-ի՝ 2022 թվականի ապրիլի 28-ին Ջասպեր Քրաուսի վրա հարձակվել է նրա բրամա ցեղատեսակի հավը։

Նրա դուստրը հայտնել է, որ այդ օրը իրեն զանգել են, եւ երբ տուն է վերադարձել, հայտնաբերել է, որ բժիշկները փորձում են հորը արհեստական շնչառություն տալ։ Տղամարդը պառկած է եղել սեփական արյան լճակում՝ միացած հեռուստացույցով եւ դեռ ծխացող ծխախոտով:

Քրաուսի մահվան պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել, ասել է փորձագետը։

Սարսափելի հարձակման ականատես են դարձել մահացածի տան բնակիչները։

Բժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Քրաուսի մահվան պատճառը եղել է սրտի հանկարծակի կանգը՝ հավի հարձակման հետեւանքով։

Նա տեղում մահացել է։