Նոր Զելանդիայից Նյու Յորք չվերթի ուղեւորները 16 ժամ օդում են անցկացրել, որպեսզի կրկին հայտնվեն նույն օդանավակայանում, որտեղից սկսել են իրենց ճանապարհորդությունը, հայտնում է UPI-ն:

Օքլենդից Նյու Յորք չվերթն իրականացնող Air New Zealand օդանավը հինգշաբթի օդում է եղել մոտ 8 ժամ եւ գտնվել է Կալիֆոռնիայից մոտ 2000 մղոն հեռավորության վրա, երբ ավիաընկերությունը հաղորդում է ստացել, որ Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում էլեկտրասարքերի բռնկումը հանգեցրել է 1-ին տերմինալի փակմանը։

Ավիաընկերությունը հայտնել է, որ որոշում է կայացվել, որպեսզի ինքնաթիռը շրջվի եւ վերադառնա Օքլենդ, որտեղ այն վայրէջք է կատարել թռիչքից մոտ 16 ժամ անց:

«Ամերիկյան մեկ այլ օդանավակայան վերաուղղելը կնշանակեր, որ ինքնաթիռը մի քանի օր կմնար գետնին, ինչը կազդեր մի շարք այլ կանոնավոր չվերթների եւ հաճախորդների վրա»,- New Zealand Herald-ին ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

1-ին տերմինալը փակ է մնացել ուրբաթ օրը, մինչ բրիգադները վերացրել են անսարքությունը։

Ավիաընկերությունը ներողություն է խնդրել ուղեւորներից եւ խոստացել է հաջորդ չվերթով նրանց հասցնել նախատեսված վայր։