Մայամիի արվեստասերները հինգշաբթի երեկոյան ականատես են եղել սարսափելի տեսարանի, երբ կին այցելուն պատահաբար կոտրել է ամերիկացի արտիստ Ջեֆ Կունսի 42 հազար դոլար արժողությամբ քանդակը, հաղորդում է BBC-ն։
Ըստ ականատեսների՝ նա մատով հարվածել է դրան։
Կունսի խորհրդանշական արձանիկը մասնատվել է փոքր կտորների, եւ պատկերասրահի աշխատակիցները ստիպված են եղել այն աղբամանները թափել:
Վթարը տեղի է ունեցել Art Wynwood-ի՝ ժամանակակից արվեստի ամենամյա տոնավաճառի բացառիկ պրեմիերայի ժամանակ։ Այն ամեն տարի անցկացվում է Մայամիում, Ֆլորիդայի VIP հյուրերի համար:
Տեղացի նկարիչ Սթիվեն Գամսոնը Miami Herald թերթին ասել է, որ ինքը հիացել է քանդակով, երբ մի տարեց կին կտտացրել է դրա վրա՝ այն վայր նետելով:
Սկզբում նա մտածել է, արդյո՞ք սա բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի ոգով ներկայացման մաս է, սակայն արագ հասկացել է, որ դա պատահականություն է եղել:
Կնոջ բախտը բերել է, որ քանդակն ապահովագրված է եղել, ասում է քանդակը ներկայացնող Bel-Air Fine Art պատկերասրահի գեղարվեստական խորհրդատու Բենեդիկտ Կալուխը:
Նա հավելել է, որ վնաս պատճառած կինն, ում անունը չի հրապարակվում, ինքն էլ արվեստի կոլեկցիոներ է։
Նշվում է, որ կոտրված քանդակը եղել է սահմանափակ հավաքածուի մաս, որն այժմ 799-ից կրճատվել է 798 օրինակի։
Հետաքրքիր է, որ նույնիսկ, հակառակ այն հանգամանքին, որ քանդակը փշրվել է հազարավոր մանր բեկորների, այնուամենայնիվ եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են գնել այն:





























