Ford-ը Թուրքիայում կկառուցի հսկայական գործարան, որը Եվրոպային մարտկոցներով կապահովի։ Ամերիկյան արտադրողը շարունակում է եվրոպական բիզնեսի վերակազմավորումը՝ տեղական գիծը էլեկտրականության փոխելու նպատակով, գրում է Motor-ը։

«Կանաչ» մոդելները քարշային մարտկոցներով կապահովի նոր գործարանը, որը կդառնա Եվրոպայի ամենամեծ մատակարարը։ Այն կկառուցվի LG Energy Solutions-ի եւ թուրքական Koç Holding-ի հետ համատեղ։ Գործընկերների հետ պայմանագիրն արդեն ստորագրված է։

Նոր գործարանը նախատեսվում է կառուցել Բաշքենթում՝ Անկարայից ոչ հեռու։ Ford-ն ակնկալում է շինարարությունը սկսել արդեն այս տարվա վերջին, իսկ քարշող մարտկոցների արտադրությունը սկսել 2026 թվականին։ Սակայն, LG Energy Solutions-ի եւ Koç Holding-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը կողմերից ոչ մեկին որեւէ բանով չի պարտավորեցնում, պարզաբանում է Carscoops-ը։

Ford-ի պլանի համաձայն՝ 2026 թվականի սկզբին գործարանի տարեկան արտադրական հզորությունը կկազմի 25 գիգավատտ/ժ, սակայն ժամանակի ընթացքում այն կարող են ավելացնել մինչեւ տարեկան 45 գիգավատտ/ժ։ Թուրքական հարթակը մարտկոցներ կմատակարարի եվրոպական շուկայում վաճառվող էլեկտրական մեքենաների համար։