ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սերգեյ Ղազարյանի այցը ՌԴ չի կարելի դիտարկել որպես աշխատանքային։ Փետրվարի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ Զախարովան հայտարարել է, որ որքան իրեն հայտնի է, «հիշյալ անձը ՌԴ տարածքում գտնվել է մասնավոր նպատակներով»։  Զախարովան հանդիպումների անցկացման մասին տեղեկություններ չունի։ «Նման տեղեկություն չկա։ Այդ այցը անձնական բնույթ էր կրում»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝  այցը ներկայացնել որպես աշխատանքային չի կարելի։

Հիշեցնենք, որ խոսքը Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի մասին է։