Անկարան պատրաստվում է վետո դնել Իսրայելի` Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբում իր ներկայացուցչությունը բացելու խնդրանքի վրա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն` թուրքական CNN-ին տված հարցազրույցի ժամանակ:
ISRALand-ը հայտնել է, որ Իսրայելի համապատասխան մարմինների աղբյուրը չի հաստատում այդ տեղեկությունը: Նրա խոսքով, Երուսաղեմում դեռեւս չի ստացվել ՆԱՏՕ-ի պաշտոնական պատասխանը հրեական պետությունում Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակի ստեղծման հարցի վերաբերյալ:
Իսրայելական ռազմածովային նավերը ՆԱՏՕ-ի ռազմածովային միավորումների հետ (հիմնականում իտալական ռազմածովային նավատորմի նավերի հետ միասին) մասնակցում են Միջերկրական ծովում համատեղ պարեկություն իրականացնելու գործին: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակումների ֆոնի վրա թուրքական դիվանագետները հայտարարել են, որ Իսրայելի խնդրանքի վրա վետո դնելու որոշումը անբեկեկանելի չէ եւ կախված է քաղաքական իրադրությունից:




























