Ծանր հիվանդությունից հետո 72 տարեկան հասակում մահացել է ռուս քաղաքագետ, հրապարակախոս եւ քաղաքական տեխնոլոգ Գլեբ Պավլովսկին։«Վեդոմոստի»-ին նրա մահվան մասին հայտնել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի տեղական ինքնակառավարման ամբիոնի վարիչ Սիմոն Կորդոնսկին ։
Գլեբ Պավլովսկին «Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի» հիմնադիրն ու ղեկավարն էր, որը մշակել է Վլադիմիր Պուտինի 2000 թվականի նախագահական արշավը։





























