Թուրքական Թեքիրդաղ քաղաքի մոտ լաստանավ է այրվել, տուժել է 30 մարդ, տեղեկացրել է IHA գործակալությունը։

Չպարզված պատճառով հրդեհ է բռնկվել Բանդըրմա-Թեքիրդաղ ուղղությամբ նավարկող նավում։

«Մոտ 30 մարդ ծխահարվել է, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել»,- նշվել է հաղորդագրությունում։

Կրակը հաջողվել է մարել, լաստանավը եւ ավտոմեքենաները լրջորեն վնասվել են։