Ոսկի որոնողների 13 մարմին է հանվել երկու քարհանքից, որտեղ նրանք հայտնվել էին հեղեղման պատճառով, հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Հյուսիսարևմտյան Սիբիտոկե արվարձանի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ նրանց չի հաջողվել փրկել հորդառատ անձրևների պատճառով հանքահորի փլուզումից հետո։
Եվս երկու մարդու, որոնք անհետ կորած էին համարվում,գտնել չի հաջողվել, տեղեկացրել է նա՝ կոչ անելով ոսկի որոնողներին հորդառատ անձրևների ժամանակ հեռու մնալ քարհանքերից։





























