Հայտնի է, որ 2022 թվականին բանակն առաջին անգամ չի հասել համալրման իր նպատակակետին, և 15000 նորակոչիկի պակաս է ունեցել:
Համաճարակն ԱՄՆ բանակի 10,000 զինվորների գիրության պատճառ է դարձել, հաղորդում է CNA-ը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ բանակում 2019 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի հունիսը գրեթե 10-ը հազար ժամկետային զինծառայողի մոտ գիրություն է առաջացել, ինչի արդյունքում այդ ցուցանիշը հասել է ամբողջ զինվորական անձնակազմի գրեթե մեկ քառորդին։ Առայժմ միտման նվազման նշաններ չկան։ Այս հանգամանքն արտահայատում է ԱՄՆ զինված ուժերի մարտական պատրաստվածության վերաբերյալ եղած երկարամյա մտահոգությունը։ Ռազմական ղեկավարներն ավելի քան տասը տարի զգուշացնում են բանակի վրա ճարպակալման ազդեցության մասին, իսկ համաճարակի երկարաժամկետ հետևանքները մատնանշում են հրատապ գործողությունների անհրաժեշտության մասին:
Մոտ 200,000 ակտիվ զինվորներից մինչև համաճարակը առողջ եղած մարդկանց գրեթե 27%-ն ավելորդ քաշ է ձեռք բերել: Մինչ համաճարակը զինվորների 18%-ը գեր էր, իսկ մինչև 2021 թվականը այս ցուցանիշը հասել էր 23%-ի։ Դեռևս 2020 թվականին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները նախազգուշացրել էին, որ յուրաքանչյուր հինգերորդ զինվորական գիրություն է ունենալու:
Համավարակի առաջին տարուց հետո ամերիկացիների գրեթե կեսը, ներառյալ քաղաքացիական անձինք, հայտնել են քաշի ավելացման մասին: Գիտնականների տվյալներով՝ երկրում ճարպակալմամբ տառապում է մեծահասակների ավելի քան 40%-ը և երեխաների՝ գրեթե 20%-ը։
«Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ զինվորականները տարբերվում են բանակում չծառայողներից»: հարցնում է Միչիգանի համալսարանի էնդոկրինոլոգը. Կինը ղեկավարում է քաշի կորստի ծրագիր, և հույս ունի՝ ի թիվս այլ բաների, «գիրության դեմ արդյունավետ դեղամիջոցների նոր կատեգորիայի»:
Այնուամենայնիվ, խնդրի իրական լուծումը կպահանջի լայն միջոցներ՝ ներառյալ զինվորական ճաշարաններում առաջարկվող սննդի ուսումնասիրությունը, քնի ռեժիմի վերլուծությունը և PTSD-ի բուժումը:




























