ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը (ԵՄ) պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել՝ ռուսական ատոմային վառելիքից եւ ատոմակայանի (ԱԷԿ) սպասարկման ծառայություններից ԵՄ կախվածությունը կրճատելու նպատակով։ Այս մասին հայտնել է ԵՄ-ԱՄՆ էներգետիկ խորհուրդը, որի նիստը կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։

«Խորհուրդը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը միջուկային վառելիքի եւ վառելիքային սպասարկման ծառայությունների ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար», — նշված է փաստաթղթում։

Բացի այդ երկրները աջակցել են այդ վառելիքի աղբյուրների դիվերսիֆիկացման համար դաշիքնի երկրների հետագա ջանքները։