Սինգապուրը վերսկսել է անվճար քաղաքային շրջագայությունները տարանցիկ ավիաուղեւորների համար, որոնց երկրում գտնվելու ժամանակը տեւում է առնվազն հինգուկես ժամ, բայց ոչ ավելի, քան 24 ժամ, հայտնում է Travel News Asia-ն։

Շրջագայությունների համար մասնակիցները պետք է ունենան նաեւ Սինգապուրի մուտքի վիզա։

Changi Airport Group-ի (CAG), Singapore Airlines-ի (SIA) եւ Սինգապուրի տուրիզմի խորհրդի կողմից կազմակերպված շրջագայությունները վերսկսվել են COVID-19-ի պատճառով տեւած երեքամյա դադարից հետո։

Շրջագայությունները տեւում են 2,5 ժամ եւ կիրականացվեն ամեն օր։

«Հուսով ենք, որ շրջագայությունները կոգեշնչեն տարանցիկ ուղեւորներին հետագայում ավելի երկար ուղեւորություններ ծրագրել Սինգապուրում», -ասել է Չանգ Չի Պեյը՝ Սինգապուրի տուրիզմի խորհրդի մարքեթինգի խմբի գլխավոր տնօրենի օգնականը։

Շրջագայությունների նախնական ամրագրումը հնարավոր է կատարել Չանգի օդանավակայանի կայքում: