Պետդումայի կրթության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Յանա Լանտրատովան դիմում է գրել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ խնդրելով ստուգել կոմիկներ Ալեքսանդր Դոլգոպոլովի եւ Գարիկ Օգանեսյանի ելույթը՝ հատուկ ռազմական գործողությունը վարկաբեկելու հարցով։ Այս մասին հղորդում է Telegram-ի «Кровавая барыня» ալիքը։

Խոսքը ելույթի մասին է, որտեղ կոմիկները ծաղրում են արձանիկը ներկայացնելու պահը, որը հետագայում պայթել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկու ձեռքում։ Լանտրատովան նման գործողություններն անվանել է մահացած ռազմական թղթակցի հիշատակի անարգում։

Նա նաեւ նշել է, որ նման ելույթները ՀՌԳ-ի վարկաբեկում են՝ վկայակոչելով ՌԴ ՔՕ 205.2 եւ 207.3 հոդվածները։