Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որին շաբաթ օրը դուրս են գրել հիվանդանոցից, Ավագ հինգշաբթի օրը պատարագ է մատուցել Սուրբ Պետրոսի տաճարում, հաղորդում է Associated Press-ը:

Պատարագը դարձել է հինգշաբթի օրը նախատեսված երկու խոշոր արարողություններից մեկը։ Նշվում է, որ պապի ձայնը վստահ է հնչել, երբ նա քարոզ էր կարդում։

Ընդամենը 5 օր առաջ Հռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից, որտեղ նրան ներերակային հակաբիոտիկներ են ներարկել։ Վատիկանում հայտարարել են, որ Պապը կմասնակցի Ավագ շաբաթվա բոլոր միջոցառումներին:

Ավելի ուշ Հռոմի պապը ստիպված կլինի այցելել անչափահասների բանտ՝ մեկ այլ պատարագի, ինչպես նաեւ ոտքերի լվացման ծեսի համար:

86-ամյա Հռոմի պապին հոսպիտալացրել Էին անցյալ շաբաթ՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Նրա մոտ ինֆեկցիոն բրոնխիտ են ախտորոշել։