Ֆիլիպիններն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ից երկու երկրների պատմության մեջ խոշորագույն համատեղ զորավարժությունները կանցկացնեն Թայվանի նեղուցում՝ ՉԺՀ-ի ռազմական ակտիվության ֆոնին, հաղորդում է Star թերթը:
Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 17 հազար զինծառայողներ՝ 5 հազար ֆիլիպինցիներ, 12 հազար ամերիկացիներ եւ 111 ավստրալացիներ: Այս տարի մասնակիցների թիվը գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ տարի։



























