Ապրիլի 11-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւելյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ, հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում՝ մինչեւ 14-17 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +18+20։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+15,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 11 + 14,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +15+17,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը +2+5, ցերեկը՝ +12+15,
Լոռիում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 11 + 14,
Տավուշում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 12 + 16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 10 + 13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+19,
Արարատում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 20 + 23,
Արմավիրում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 20 + 22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 12 + 15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 24 + 28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+20,
Արցախում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 22 + 25։





























