ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մանհեթենում է՝ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսին ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով ցուցմունքներ տալու համար։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում։

«Եկել եմ Մանհեթեն գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսին ցուցմունքներ տալու համար՝ ԱՄՆ 45-րդ նախագահի հերթական անարդար եւ ծիծաղաշարժ հետապնդման շրջանակում»,- գրել է Թրամփը։

Նա նաեւ մեղադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը եւ նախագահ Ջո Բայդենի շրջապատին կոռուպցիայի եւ գալիք ընտրություններին միջամտելու մեջ։

Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ժողովուրդը չի հանդուրժի միջամտությունն ընտրություններին եւ սահմանադրության խեղաթյուրումը։