Համացանցում ԱՄՆ-ի վարչակազմի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը կարող էր կազմակերպել  երիտասարդ անձ, որն իբր աշխատում է ամերիկյան ռազմաբազայում։ Այս ենթադրությամբ հանդես է եկել է The Washington Post-ը։

Հրատարակությունը պնդում է, որ նշված նյութերը մի քանի ամիս՝ մինչեւ 2023 թվականի մարտը, տարածվել են Discord-ի փակ խմբում։

Խմբի անդամներից մեկը թերթին ասել է, որ գաղտնի փաստաթղթերը հրապարակել է OG անունով օգտատերը։

Ըստ հրապարակման՝ նա հայտարարել է, որ աշխատում է «ռազմական բազայում», սակայն չի նշվում, թե կոնկրետ որ։