ՆԱՏՕ-ի մշտական ռազմածովային դիվիզիայի երկու ֆրեգատներ ժամանել են Հելսինկի եւ այնտեղ կմնան մինչեւ ապրիլի 16-ը: Ինչպես հայտնում է Yle-ն, նավերը ժամանել են Բալթիկ ծովում Ֆինլանդիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններից հետո:

Սա ՆԱՏՕ-ի ֆրեգատների առաջին այցն է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան անդամակցեց Հյուսիսատլանտյան դաշինքին: Հելսինկի կժամանեն Գերմանիայի ռազմածովային ուժերի GS Mecklenburg-Vorpommern եւ Պորտուգալիայի ռազմածովային ուժերի NRP Bartolomeu Dias ֆրեգատները:

Հաղորդվում է, որ այցը կազմակերպել է Ֆինլանդիայի առափնյա ռազմածովային ուժերի հրամանատար կոմոդոր Պատրիկ Լիլկվիստը: