Ուկրաինան ռազմական հակամարտության ընթացքում կորցրել է 124,5-131 հազար մարդ՝ սպանված եւ վիրավորված, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով համացանցում հայտնված ԱՄՆ հետախուզության ենթադրյալ փաստաթղթերը, որոնց իսկությունը չի հաստատվել։

«Ուկրաինայի ընդհանուր կորուստները կազմել են 124 500-131 000 մարդ, այդ թվում՝ 15 500-17 500 մարտում սպանվածներ եւ 109 000-113 500 մարտում վիրավորվածներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Փաստաթղթերի համաձայն՝ հակամարտությունը կարող է վերաճել «ձգձգվող պատերազմի», որը կշարունակվի նաեւ 2023 թվականից հետո։