Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանությունը յոթ տարում առաջին անգամ բացել է դռները՝ հարաբերությունների վերականգնումը նախատեսող համաձայնագրի համապատասխան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով սաուդյան ԶԼՄ-ներին։

«Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանությունը յոթ տարում առաջին անգամ նորից բացել է դռները՝ Էր Ռիադի հետ հարաբերությունների վերականգնումը նախատեսող համաձայնագրի համապատասխան»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ Իրանի դեսպանության դռների բացումը տեղի է ունեցել Իրանի ԱԳՆ-ի այն հայտարարությունից մի քանի ժամ հետո, որով տեղեկացվում էր Էր Ռիադ երկրի պատվիրակության ժամանման մասին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը նախատեսում է մինչեւ մայիսի վերջ բացել դեսպանությունն Էր Ռիադում։