Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել է ChatGPT-ի՝ արհեստական ​​ինտելեկտով չաթ բոտի հետ՝ հարցնելով նրան ԵՄ-ի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին։ Իր երկխոսությունը նա հրապարակել է Twitter-ում։

«Եվրոպացիներ, եկեք շարունակենք ներդրումներ կատարել եւ համագործակցել բեկումնային տեխնոլոգիաներում։ Մենք կարող ենք հեռանկարային ընկերությունների հետ առաջին շարքերում լինել»,- գրել է Մակրոնը՝ մեկնաբանելով չաթ բոտի հետ երկխոսությունը։

Սքրինշոթում Մակրոնը ChatGPT-ին հարցնում է. «Մի խոսքով, ինչպիսի՞ն է Եվրոպան բեկումնային տեխնոլոգիաներում»: «Մրցակցային», - պատասխանում է չաթ բոտը:

Նա պարզաբանել է, որ ֆրանսիացիներն ու հոլանդացիները կարող են առաջատար լինել տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից: «Եվրոպան մրցունակ է, նույնիսկ արհեստական ​​ինտելեկտն է դա հաստատում»,-եզրափակել է Ֆրանսիայի ղեկավարը։