Պենտագոնը սահմանափակել է համացանց արտահոսած գերատեսչության փաստաթղթերի եւ գաղտնի տեղեկատվության հասանելիությունը ապագայում՝ Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը եւ նրա դաշնակիցների պաշտպանելու համար, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Պենտագոնը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկել գաղտնի տեղեկատվության հասանելիությունը հետագայում սահմանափակելու համար: Մենք քննարկում ենք ազգային անվտանգության համար դժվարությունները, կարող եմ ավելացնել, որ նվազեցնելու համար այդ փաստաթղթերի հրապարակման ազդեցությունը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, ինչպես նաեւ մեր դաշնակիցների ու գործընկերների վրա, մենք շատ լուրջ ենք վերաբերում  այս հարցին, հետաքննությունը շարունակվում է, պաշտպանության նախարարությունը միջոցներ է ձեռնարկել այդ փաստաթղթերը սահմանափակելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժան Պիերը։

Պենտագոնը հետաքննում է սոցցանցում ուկրաինական զորքերի վիճակը նկարագրող նյութերի արտահոսքը եւ դրանք ուժեղացնելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերը։ The New York Times-ը նշել է, որ փաստաթղթերը իբր տարածվում են «Telegram-ի ռուսական կառավարամետ ալիքներով»: Ենթադրվում է, որ ավելի քան 100 փաստաթուղթ կարող է հայտնվել համացանցում, կատարվածի վնասը զգալի է։

Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել համացանցում հրապարակված նյութերի իսկությունը եւ ասել, որ դեռ պատրաստ չէ խոսել այն մասին, թե ինչպես եւ ինչու է կազմակերպվել արտահոսքը։ Արդարադատության նախարարությունը դեպքի առթիվ քրեական հետաքննություն է վարում։