Իրանի ԱԳՆ-ն կոչ է անում հետաքննել Ուկրաինայում եւ այլ երկրներում ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների մասին հաղորդագրությունները եւ կարծում է, որ դրանք խախտում են Վաշինգտոնի միջազգային պարտավորությունները եւ սպառնալիք են ներկայացնում մարդկության համար, հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Ուկրաինայում եւ մի շարք այլ երկրներում ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների մասին հրապարակվող հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Այս գործունեությունը հակասում է ԱՄՆ միջազգային պարտավորություններին կենսաբանական զենքի արգելման կոնվենցիայի հարցում եւ սպառնալիք է ներկայացնում մարդկության համար: Անհրաժեշտ է անաչառ միջազգային հետաքննություն»,-գրել է Քանանին Twitter-ի իր էջում։





























