Վաշինգտոնը ճնշում է գործադրում նախկին խորհրդային հանրապետությունների վրա՝ փորձելով նրանց քաղաքացիներին ներքաշել Ուկրաինայում ռազմական գործողությունների մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այժմ ԱՄՆ-ն կրկին ձգտում է հակամարտություններ հրահրել Ռուսաստանի շուրջ, ճնշում է գործադրում նախկին խորհրդային հանրապետությունների որոշ պետությունների վրա՝ փորձելով նրանց քաղաքացիներին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ», - ասել է Պատրուշեւը՝ ելույթ ունենալով Նալչիկում Հյուսիսային Կովկասում անվտանգության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։