Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից մինչև մայիսի 31-ը Ուկրաինային զինամթերք տրամադրելու համար 1 միլիարդ եվրոյի հատկացմանը, ասվում է Խորհրդի կայքում։
«Սա ԵՄ-ին թույլ կտա փոխհատուցել անդամ պետություններին 2023 թվականի փետրվարի 9-ից մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում Ուկրաինա տեղափոխված զինամթերքի արժեքը»,-ասված է հայտարարությունում:
Ըստ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ԵՄ-ն այսօրվա որոշմամբ ուժի մեջ է դնում «ԵՄ առաջնորդների կողմից ձեռք բերված պատմական համաձայնագրի առաջին մասը՝ աջակցելու 1 միլիարդ եվրո արժողությամբ հրետանային զինամթերքի անհապաղ մատակարարմանը Ուկրաինայի զինված ուժերին»:
Մարտի վերջին հաղորդվել էր, որ Եվրամիությունը համաձայնեցրել է Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի չափով օգնության ծրագիրը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Այն ներառում է 155 մմ տրամաչափի մեկ միլիոն հրետանային նարկերի տեղափոխում Կիև։ Դրանց մատակարարումը տեղի կունենա մեկ տարվա ընթացքում, նշել է DPA-ն։





























