Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը միտումնավոր հանցագործություն էր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Փատրիկ Ռայդերը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ դա միտումնավոր հանցավոր գործողություն էր՝ գոյություն ունեցող ընթացակարգերի խախտմամբ»,- ասել է նա։ «Մենք բոլորս, որ գործ ունենք նման տեղեկատվության հետ, այն չհրապարակելու ստորագրություն ենք տալիս»,- ավելացրել է Ռայդերը։