ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ութ ժամ անցկացրել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի գրասենյակում՝ ցուցմունք տալու համար։ NBCNews-ի փոխանցմամբ՝ Թրամփը գրասենյակ է ժամանել առավոտյան ժամը 9։30-ից անմիջապես հետո, իսկ նրա մեքենան հեռացել է երեկոյան 18։00-ից հետո։
Ավելի ուշ Թրամփը իր Truth Social սոցցանցում ցուցմունքներն անվանել է «Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի եւս մեկ անարդար եւ հիմար հետապնդում»։ Նա նաեւ տեղեկություններ է հրապարակել իր դեմ տարաբնույթ հետաքննությունների մասին՝ դրանք անվանելով «միջամտություն ընտրություններին»։
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը 250 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, նրա երեխաների եւ նրա հետ կապված ընկերությունների դեմ՝ խարդախության եւ կեղծ տեղեկությունների տրամադրման կասկածանքով։
Նա նաեւ մեղադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատին կոռուպցիայի եւ առաջիկա ընտրություններին միջամտելու մեջ։





























