ԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է գաղտնի փաստաթղթերի հետ անփույթ վարվելու դեպքում կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների եւ ԱՄՆ նախագահների թոշակները, տուգանել եւ զրկել գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու թույլտվությոնից, հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Ներկայացուցիչների պալատի անդամներ դեմոկրատ Մայք Քուիգլին եւ հանրապետական Դարին Լահուդը Իլինոյսի նահանգից հեռուստաալիքին հայտնել են, որ ԱՄՆ-ում գործող օրենսդրությունը բացեր է պարունակում փաստաթղթերի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ եւ պատիժ է ենթադրում միայն քրեական խախտումների դեպքում:
«Դրա համար արդարացում չկա։ Բոլոր նրանք, ովքեր գործ ունեն այս փաստաթղթերի հետ, գիտեն, թե որքան կարեւոր է դրանք պաշտպանել»,-ասել է Քուիգլին։
Երկրորդ կոնգրեսականը նշել է, որ առաջարկությունների շրջանակում փաստաթղթերի հետ կապված խնդիրների համար տուգանքները կարող էին հասնել 500 հազար դոլարի յուրաքանչյուր դեպքի համար։





























