Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ուկրաինան անվանել է «տնտեսապես գոյություն չունեցող երկիր»՝ փաստացի բառ առ բառ մեջբերելով ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հակաուկրաինական հայտարարությունները։

Հունգարական Magyar Nemzet պարբերականը գրում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Օրբանի նոր հայտարարություններն արվել են եվրոպական ռազմական եւ տնտեսական օգնության համատեքստում, ինչին Բուդապեշտը մշտապես դեմ է արտահայտվում։