Թուրքիան դատապարտում է Դանիայում Սուրբ Ղուրանի և թուրքական դրոշի դեմ վիրավորական գործողությունները, այդ պատճառով Դանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։

«Խոսքի ազատության քողի տակ նման ստոր հարձակումներն անընդունելի են։ Մենք, անկասկած, կշարունակենք մեր ջանքերը՝ հակազդելու ատելության հանցագործություններին, որոնք այլատյացության և իսլամի հանդեպ ատելության` Եվրոպայում վտանգավոր կերպով աճող վառ օրինակներ են։ Մենք վերահաստատում ենք մեր պահանջը՝ զսպիչ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նման սադրանքները, որոնք շարունակվում են սուրբ Ռամադան ամսին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Մարտի վերջին նույն հիմքով Դանիայի դեսպանն արդեն կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ։