ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ավելի լավ պաշտպանել ԱՄՆ հետախուզության գաղտնիքներն այն բանից հետո, երբ Ազգային գվարդիայի երիտասարդ սպա Ջեք Թեյշեյրային մեղադրանք է առաջադրվել գաղտնի փաստաթղթերի արտահոսքի համար, հայտնում է BBC-ին։ 

Սա ԱՄՆ պաշտպանության գերատեսչություններից տեղեկատվության ամենալուրջ արտահոսքն է 2013 թվականից ի վեր, երբ Էդվարդ Սնոուդենի կողմից ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) տվյալների հրապարակման շուրջ սկանդալ սկսվեց։

«Ես հրամայել եմ մեր զինվորականներին և հետախույզներին քայլեր ձեռնարկել գաղտնի տեղեկատվության հետագա պաշտպանության և դրանց տարածումը սահմանափակելու համար: Մեր ներքին անվտանգության ծառայությունը պետք է դա անի մեր գործընկերների և դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ»,- ասվում է Ջո Բայդենի հայտարարության մեջ: