Շաբաթ օրը ուժգին պայթյուն է որոտացել երկրի արեւմուտքում՝ Վակայամայում, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթի վայրի գոտում, տեղեկացրել է  NHK հեռուստաալիքը։

Նշվել է, որ կառավարության ղեկավարը հեռացվել է պայթյունի վայրից եւ տեղափոխվել Վակայամայի ոստիկանական վարչություն, նրան ոչինչ չի սպառնում։

Անհայտ անձը ելույթից առաջ Կիսիդայի ուղղությամբ մի իր է նետել, որը նման է եղել ծխանռնակի կամ ազդանշանային հրթիռի, որը հետո պայթել է։ Միջադեպի ժամանակ կառավարության ղեկավարը խոսում էր կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ խորհրդարանի ստորին պալատի լրացուցիչ ընտրությունների թեկնածուի հետ։ Իրը նետելուց հետո հարձակվողը դեռ պայթյունը հնչելուց առաջ կալանավորվել է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Միջադեպի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, ոչ ոք չի տուժել, նշել է NHK-ն։ Տեղեկացվել է, որ պատահարի պահին այնտեղ մի քանի հարյուր մարդ կար հավաքված։